Երկարակյացը գերադասել է ինքնասպան լինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 15:53

Վթարային ԱԷԿ «Ֆուկուսիմայի» մոտակայքի գյուղի ամենատարեց բնակիչը ինքնասպան եղավ չցանկանալով լքել իր տունը:

102-ամյա տղամարդը , որը գյուղի ամենատարեցն էր, գերադասել է ինքնասպան լինել,  քան թե կատարել իշխանությունների որոշումը, ըստ որի  ԱԷԿ-ց 40կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը   ժամանակավորապես պետք է տարհանվեն: Այդ մասին այսօր հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Տարեց  մարդու ազգականները ասում են, որ նա գերադասել է կամավոր մահը իր հարազատ բույնը լքելուց և դրա հետ կապված ապրումներից ,ժամանակավոր կացարանին հարմարվելուց:

Ծեր մարդուն կարելի է համարել մարտի 11-ի Ճապոնիայի երկրաշարժի և դրան հետևած ցունամիի զոհերից:

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply