Զատկի թխվածքաբլիթ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 14, 2011 13:33

Բաղադրությունը

Ծիրանաչիր կամ պահածոյացված ծիրան

100 գ կարագ

6 ճ.գդալ շաքար

1 ձու

1 բաժակ կաթ

250 գ ալյուր

180 գ շաքարափոշի

3 ճ.գդալ կիտրոնահյութ

Պատրաստման եղանակը

Կարագը փափկացնել ու շաքարի հետ հարել, ապա ավելացնել ձուն ու կարագը և շարունակել հարել: Մաղած ալյուրը խառնել կարագա-ձվային խառնուրդին: Հունցել փափուկ խմոր: Սեղանին թեթևակի ալյուր շաղ տալ ու վրան  խմորը գրտնակել 5 մմ հաստությամբ : Ապա բաժակով 6 սմ տրամագծով շրջանակներ կտրատել: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը յուղոտել,  կտրատած խմորը դասավորել վրան ու թխել 10-12 րոպե: Պահածոյացված ծիրանը դնել քամվելու: Ջնարակի (գլազուր) համար շաքարափոշին խառնել կիտրոնահյութի հետ ու քսել բլիթի երեսին, իսկ կենտրոնում տեղադրել պահածոյացված ծիրանը կամ  ծիրանաչիրը (ցանկալի է առանց շաքարի) և թողնել, որ  ջնարակը սառչի:

Դիտվել է 2212 անգամ:
Print Friendly

Leave a Reply