Ոստիկանապետ. Ներսիկ Նազարյանը պարզապես տակտի նորմերն է խախտել` աչքը տնկելով ոստիկանապետի պաշտոնին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 14, 2011 15:45
«Ներսիկ Նազարյանի հետ ես որեւիցէ այլ հարաբերություն, բացի աշխատանքային նորմալ կանոնակարգված հարաբերություններից չունեմ»,- այսօր` ապրիլի 14-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկնաապետ Ալիկ Սարգսյանը, երբ լրագրողները հետքրքրվել են իր ու Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի միջեւ առկա լարվածությամբ: «Վատ է այն զինվորը, որ չի ուզում դառնալ գեներալ: Ուրիշ է, եթե մարդը տակտի նորմերը խախտում է ու աշխատող մարդու պաշտոնի վրա խոսակցություն է տանում: Ես դա, բնականաբար չեն ընդունում, սա, իրոք, էթիկայի նորմերի խախտում է»,- ասել է նա:
«Նա իմ ենթական է, նաեւ ղեկավարում է Երեւան քաղաքի կայազորը, իմ վարչության պետն է, իմ հանձնարարությունները կատարում է առանց քննարկման»,-վստահեցրել է Սարգսյանն ու ընդգծել, որ Ոստիկնաապետի պաշտոնը ոչ ինքը, ոչ էլ Նազարյան են որոշում, այն որոշում է հանրապետության նախագահը:
«Հանրապետության նախագահն է ինձ նշանակել, նախագագհն էլ մի օր կորոշի, էդ ժամանակ Նազարյանը կլինի, ով կինի, դա ճիշտն ասած, ինձ էդքան էլ չի հետաքրքրում: Եւ գիտեք շատ թեկնածուներ կան էս պաշտոնի համար հավակնողներ, որոնք, չգիտեմ, հույսեր են փայփայում, երազում են մտածում են: Ես հիմա հումորով եմ վերաբերում, շատ հումորով, օրը կգա եւ նախագահը կորոշի, իսկ մնացածի ջանքերն ու տառապանքներն իզուր են, թող հանգստանան զբաղվեն իրենց գործերով»,-խորհուրդ է տվել ոստիկնապետը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի միջեւ լարված հարաբերություններ են ստեղծվել, որի պատճառն այն է, որ Ներսիկ Նազարյանը աչք է դրել ՀՀ ոստիկանապետի պաշտոնի վրա:






Facebook
Tweet This
Email This Post
