Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հրատարակվել են բրայլյան գրքեր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 15, 2009 14:58

Հանրապետության տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար այս տարի հրատարակվել են բրայլյան գրքեր և ամսագրեր, ձեռք են բերվել գրքերի ձայնագրություններ: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ուշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի պատրաստում և «խոսող գրքերի» ձայնագրության ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում:

Նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության առաջատար մասնագետ Քրիստինե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին ասել է, որ արդեն հրատարակվել են 11 անուն բրայլյան գրքեր, ձեռք են բերվել 4 «խոսող գրքեր», յուրաքանչյուրից` 10-ական օրինակ: Տարվա ընթացում տպագրվել են նաև ամսագրեր:

Աշխատանքներն իրականացնում է «Կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը, որն էլ գրքերը, ամսագրերը, ձայնագրությունները տրամադրում է իր տարածքային կենտրոնների գրադարաններին:

Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից այս տարի հատկացվել է 11 մլն 700 հազար դրամ. այն իրականացվում է 2006թ-ից և շարունակական բնույթ է կրելու:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply