Ինչի մասին են ահազանգում կոշտուկները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 17, 2011 15:06

Ներբանները կրում են իրանի  ողջ ծանրությունը, ինչի հետևանքով քայլելու ընթացքում ոտքը կոշիկի ճնշման տակ սեղմվում է, ու կոշտուկներ են առաջանում: Այս  գործընթացը երեք փուլով է ընթանում. սկզբում մեխանիկական ներգործության հետևանքով ոտքի  վրա առաջանում է կարմրություն,  այտուց ու ջրաբուշտ: Նման դեպքերում պետք է պարզապես կպչուն սպեղանի դնել կամ էլ մանգանաթթվի թունդ լուծույթով մանրէազերծել: Ամռանը կարելի է եզան լեզվի տրորած տերև փակցնել, իսկ եթե ջրաբուշտ է առաջացել, ապա ճիշտ կլինի կրկին մանգանի լուծույթով կամ էլ  բրիլիանտի կանաչով չորացնել: Իսկ եթե ինքնիրեն է պայթում, ապա պետք է կպչուն սպեղանի փակցնել: Երբեմն կոշտուկներ են առաջանում նաև մատների վերին հատվածում:Դրա համար կարելի է`

2 լ տաք ջրին ավելացնել է 1 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ  տնտեսական օճառ: Ոտքերն այդ ջրի մեջ պահել 20-30 րոպե: Այսպիսով կարելի է  կոշտուկները փափկացնել, դրանից հետո ոտքերը  պատել յուղոտ քսուքով:

–       Եզան լեզվի տերևներն ու վաղենակի (կալենդուլա) եփուկի համար 2 լ եռման ջրին ավելացնել 4 ճ. գդալ խառնուրդ ու թրմել, ապա քամել: Այս միջոցը նաև հակաբորբոքային հատկություն ունի: Ի դեպ, անհարմար կոշիկից առաջացած կոշտուկները ժամանակի ընթացքում անհետանում են, իսկ այն  կոշտուկները, որոնք նույնիսկ կոշիկը փոխելուց հետո էլ չեն վերանում, կարող են օրգանիզմում կատարվող փոփոխությունների ահազանգ լինել: Դրանց տեղակայմամբ  նույնիսկ կարելի է ախտորոշում կատարել: Դրանք հուշում են այս կամ այն հիվանդության առաջացման մասին, ուստի պետք է պարզապես «լսել», թե ինչ են ասում այդ գոյացությունները: Օրինակ`չոր կոշտուկները, որոնք առաջանում են կրունկների եզրերին, վկայում են հոդային հիվանդությունների կամ էլ դրանց անբարենպաստ վիճակի մասին:

–        Աջ և ձախ կողմերից կրունկների կոշտուկային «պայտերը» խոսում են ողնաշարային խնդիրների մասին: Իսկ եթե այդ կոշտացումը տարածվում է մինչև ներբանային հատված, ապա նշանակում է, որ պետք է աղեստամոքսային տրակտի  մանրակրկիտ զննում անցնեք:

–       Աջ ճկույթի տակ առաջացած կոշտուկը խոսում է լյարդի գործունեության խախտման մասին,

–       իսկ ձախ ճկույթի տակ նույնատիպ կոշտացումն ահազանգում է սրտի անբավարար աշխատանքի մասին:

–       Նյարդային լարման ու օրգանիզմի հյուծման ազդանշան է բութ մատի` դեպի մյուս մատներն ուղղված  կոշտուկը: Իսկ եթե նման կոշտուկի առկայությունից բացի, նաև հազում եք, նշանակում է պետք է հետևեք շնչառական ուղիների առողջությանը:

–       Վահանաձև գեղձի գործունեության խախտման ազդանշան է համարվում բութ մատի արտաքին եզրի կոշտությունը: Եթե  ավելորդ քաշ ունեք, ապա տվյալ  նշանը խոսում է նաև դանդաղ նյութափոխանակության  մասին, իսկ եթե քաշը պակաս է, ապա սա էլ ազդարարում է, որ վահանաձև գեղձը գործում է  լարված ռեժիմով ու արյան մեջ  պահանջված քանակից ավելի շատ քանակությամբ հորմոններ է նետում:

–       Բութ մատի դուրս եկած հոդի կոշտուկը մատնանշում է  կանանց ձվարանների ֆունկցիայի խանգարումների մասին:

Դիտվել է 3186 անգամ:
Print Friendly

Leave a Reply