Վաղը խորհրդարանը կաշխատի արտահերթ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2011 15:14

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությամբ, վաղը խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում քննարկվելու են վարկային համաձայնագրերը:

Ըստ ԱԺ նախագահի մեկ այլ հայտարարության,  մայիսի 2-5-ի չորսօրյա նիստերը տեղափոխվել են մայիսի 9-12-ը:

Տեղափոխուման պատճառը ԱԺ-ում կորեացի մասնագետների աշխատանքներն են:

Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ, ձայների 67 կողմ, 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հաստատագրված վճարների դաշտում շարունակում են մնալ բեռնափոխադրումներն ու հյուրանոցային բիզնեսը: Դաշտից դուրս են գալիս  բենզինն ու մանրածախ առևտուրը:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply