Եթե աչքերը հոգնած են ու այտուցված

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 20, 2011 7:03

Ձեզ  ծանո՞թ են  աչքերի տակ գոյացած մուգ շրջանակները  կամ պարկերը, որոնք հոգնածության, քիչ քնելու հետևանք են: Եթէե այո, ապա առաջարկում ենք  այդ երևույթի դեմ պայքարելու 7 միջոց.

1. 1 թեյի գդալ եղեսպակի վրա 100 մլ եռացրած ջուր լցնել, թրմել ծածկած կափարիչով 20-30 րոպե և քամել: Ստացված եփուկի կեսը սառեցնել, իսկ մնացածը տաքացնել: Բամբակյա խծուծներից մեկը տաք եփուկի մեջ թաթախել, մյուսը` սառի մեջ, և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ, հերթագայելով, մեկ սառը, մեկ տաք թրջոցը դնել աչքերին: Այս գործողությունը պետք է կատարել մեկ օր ընդմիջումով,  քնից առաջ, իսկ հետո կոպերի համար նախատեսված քսուք օգտագործել: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:

2. 2 ճ. գդալ քերած հում կարտոֆիլը լցնել թանզիֆի մեջ և դնել աչքերի պարկերի վրա. թողնել 10-15 րոպե, ապա, հազիվ դիպչելով աչքերին, կոպերի հատուկ քսուք օգտագործեք: 10-15 րոպե հետո սառը թեյի մեջ թաթախված բամբակյա խծուծով թեթև հպումներով հեռացրեք քսուքի հետքերը:

3.Կեղևով խաշած ու հովացած  կարտոֆիլը կիսել ու դնել աչքերին և թողնել 30-40 րոպե:

4. Աչքերի համար օգտակար է նաև հում քերած կարտոֆիլի, 2 թեյի գդալ ալյուրի  ու 2 թ. գդալ հում կաթի խառնուրդը:

5.Մանր կտրատած մաղադանոսը խառնել 2 թ. գդալ թթվասերի հետ ու քսել կոպերին` վրայից խոնավ խծուծով ծածկել:

6. Թեյի մեկանգամյա օգտագործման պարկիկները եռացրած ջրի մեջ գցել, սառեցնել սառցախցում ու 10 րոպեով դնել աչքերին:

7, Հաճախ աչքերի տակ առաջացած պարկերի հետ միաժամանակ  նաև կոպերի կարմրություն ու բորբոքում է դիտվում: Այդ դեպքում պետք է 3-5 րոպե թեյի,  1-2 %-անոց բորաթթվի կամ էլ երիցուկի թրջոցներ  դնել աչքերին:

Դիտվել է 2912 անգամ:
Print Friendly

Leave a Reply