Մանանեխ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 18, 2011 7:00

Մանանեխ

«Դարերի իմաստնությունը» գրքում (մեծերի թևավոր խոսքերի, ասույթների ու փիլիսոփայական աֆորիզմների ժողովածու), որը բովանդակում է հին աշխարհի ամենահայտնի տրակտատները, խոսվում է մրսածության ու գազերի հետևանքով առաջացած գլխացավերի  դեպքում մանանեխի օգտակարության  մասին: Վատ ախորժակի դեպքում կարելի է մանանեխով  բարելավել սննդի համային հատկանիշները, այն դարձնել ախորժաբեր` նպաստելով ստամոքսահյութի արտադրմանն ու, հետևաբար, սննդի անմնացորդ յուրացմանը: Արտաքինից կիրառում են մրսածության դեպքում` ծեփուկների ձևով: Մանանեխն արյան հոսք է ապահովում այն հատվածում, որտեղ փակցվում է ծեփուկը, նպաստում է  նաև օրգանիզմի պաշտպանական ուժերի համախմբմանը: Բացի այդ, եթե մանանեխապատեք միսը կամ էլ մի փոքր ավելացնեք  արգանակին, ապա այն կփափկի:

-Մանանեխով կարելի է նույնիսկ ամենակեղտոտ ափսեները լվանալ:

-Մանանեխը կարող է փոխարինել նաև շամպունին:

-Մանանեխով դիմակները նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը, հարթեցնում դեմքի մաշկի գույնը և վերացնում ճարպոտ փայլը:

Մանանեխի դիմակ-1

1 թեյի գդալ չոր մանանեխը լուծում ենք 1 ճ. գդալ ջրի մեջ ու  ավելացնում 2 ճ. գդալ թեթևակի տաքացրած զեյթունի ձեթ: Ստացված զանգվածը քսում ենք մաքուր մաշկին ու պարանոցին և թողնում 5 րոպե: Լվանում ենք գոլ, ապա սառը ջրով: Այսպիսի դիմակ կարելի է կիրառել շաբաթական 1 անգամ, սակայն գերազանց արդյունքի համար պետք է կրկնել 10 անգամ` շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ:

Մանանեխային դիմակ -2

Մաքուր դեմքը պատում ենք ցանկացած ձեթով: 1 ճ. գդալ չոր մանանեխը լուծում ենք գոլ ջրի մեջ, ստացվածը տարածում ենք բամբակյա կտորի վրա ու դնում դեմքին ու վրայից էլ` տաք սրբիչ: Դիմակը թողնում ենք  5 րոպե, ապա հեռացնում ենք  ձեթի մեջ թրջած բամբակյա խծուծով: Այս դիմակը կարելի է 10 օրվա մեջ մեկ անգամ կատարել: Եթե մաշկի վրա բորբոքված հատվածներ կան, ապա հետաձգեք այս գործողությունը:

Ի դեպ, մանանեխի մասին առաջին տեղեկությունները հանդիպում են  Աստվածաշնչում, մասնավորապես` Մատթեոսի ու Մարկոսի ավետարաններում: Այդ բույսի սերմերը գտնվել են  Բաղդատից ոչ հեռու կատարված պեղումների ժամանակ, քիմերական ամաններում: Արդեն առաջին դարում հռոմեացի Կոլումելուսը նկարագրել է մանանեխի խառնուրդի պատրաստման ձևը: Աշխարհում մանանեխի մի քանի տեսակ գոյություն ունի. սպիտակ, սև, պարսկական, իսկ  սարեպտայի մանանեխը շատ ընդունված է  Հնդկաստանում :

Դիտվել է 3030 անգամ:
Print Friendly

Leave a Reply