Քամին ավերածություններ է արել Երևանում, Շիրակում, Արագածոտնում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 15, 2009 13:56

qamiՈւժեղ քամու պատճառով երեկ` ժամը 21-30-ի մոտակայքում,  Ձորափում ծառ է շրջվել` խոչընդոտելով երթևեկությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի մասից:

21:38-ին էլ ահազանգ է եղել, որ ուժեղ քամին պոկել է Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 19 շենքի տանիքի թիթեղյա ծածկը և ուր որ է կընկնի:

Փրկարարներն ավտոմեքենայի լծակի օգնությամբ տանիքի մոտ 16 քմ մակերեսով թիթեղը բարձրացրել են և ժամանակավորապես ամրացրել:

Նույն օրը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ուժեղ քամին շրջել է էլեկտրասյուն: Դրանից պոկված ու գետնին ընկած հաղորդալարերից հոսանքահարվել ու սատկել է երեք կով:

Քամուց տուժել է նաև Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը· շրջվել են ծառեր, և վնասվել է գազատար խողովակը:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply