Կգլխավորի՞ Գուս Հիդինկը «Չելսին»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 14, 2011 14:56
Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը Լոնդոնի «Չելսի» ակումբը գլավորելու հիմնական թեկնածուն է: Նա կարող է փոխարինել այդ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին: Վերջինիս գլխին արդեն սև ամպեր են կուտակվել: Ամեն բան կպարզվի հունիսի 3-ին: Այդ օրը Թուրքիայի հավաքականը մրցելու է Բելգիայի ներկայացուցիչների հետ: Եթե թուրքերը պարտվեն, Հիդինկը կհեռ անա և կգլխավորի «Չելսին»: Վերջինիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը վաղուց է ցանկանում, որ Հիդինկը ստանձնի իր թիմի ղեկը, սակայն մարզիչը Թուրքիայում պարտականություններ ունի: Եթե Հիդինկը մնա իր տեղում, ապա «Չելսին» կարող են գլխավորել «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պորտուգալացի Անդրե Վիլաշա-Բոաշան, ով ներկայումս մարզում է «Պորտուն»: Տարբերակ կա նաև, որ Անչելոտտին մնա իր պաշտոնում: Վերջինս «Չելսին» գլխավորել է 2009-10 մրցաշրջանի սկզբին և այդ թիմին օգնել է դառնալ Անգլիայի չեմպիոն: 2010-11-ի մրցաշրջանում ազգային առաջնությունում նրա թիմը 3-րդ տեղում է և 11 միավորով է ետ մնում «Մանչեսթեր Յունայթեդից»: Չեմպիոններիր լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչից «Չելսին» դուրս է մնացել` զիջելով «Մանչեսթեր Յունայթեդին»:





Facebook
Tweet This