Անջրպետը կես միավոր է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 14, 2011 14:16

Գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, հաղթանակներ տանելով Դուբայում ընթացող «Շեյխի գավաթ» շախմատի միջազգային բաց մրցաշարի վերջին տուրերում, 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Նա այժմ ընդամենը 0,5 միավոր զիջում է առաջատարներին: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Քոթանջյանը և վարպետ Դավիթ Պետրոսյանն ունեն 3-ական միավոր: Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են ռուսաստանցի Վոլկովը և Հնդկաստանի ներկայացուցիչ Նեգին:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply