Գերմանացի քաղաքական գործչին բռնել են զուգարանի թուղթ գողանալու պահին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2011 14:01

«Ձախ» կուսակցության ներկայացուցիչ,  երիտասարդ քաղաքական գործիչ Ֆրանկ Միքայել Ջոնին բռնել են Շթրալզունդի քաղաքապետարանից զուգորանի թուղթ գողանալիս: Երբ երիտասարդը  զուգարանից թուղթը ձեռքին դուրս է եկել, նրան այդ հիմնարկի տնտեսվարն է բռնել: Պարզվել է, որ  բաժնի հավաքարարները  վերջին մի քանի շաբաթում  նկատել են, որ տղամարդկանց զուգարանում հաճախակի  է թուղթ  կորչում (ավելի քան 200 փաթեթ): Իսկ թե ինչպես. հենց այդ նպատակով էլ հավաքարարներն իրենց սեփական հետաքննությունն անցկացրեցին ու բռնեցին գողին: Նրանք նկատել էին, որ թուղթը կորչում է այն օրերին, երբ քաղաքապետարան են գալիս  «ձախերը»: Ինքը` երիտասարդն, առայժմ իր արարքի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տվել: Նրա արարքը գնահատվում է իբրև ցածրարժեք իրերի գողություն:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply