Մահացել է աշխարհի ամենատարեց դպրոցականը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 15, 2009 16:42

dprocakanԱշխարհի ամենատարեց դպրոցականը` Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի տարրական դպրոցի աշակերտ Կիմանի Նգանգա Մարուգեն, մահացել է 90 տարեկան հասակում:

Նա Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել դեռ 6 տարի առաջ` որպես տարրական դպրոցում սովորող ամենատարեց մարդը:

Անցած տարի Մարուգեի տունը նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած անկարգությունների պատճառով այրվեց, և նա սկզբում հայտնվեց փախստականների ճամբարում, իսկ հետո` ծերանոցում:

Չնայած դժվարություններին` ծերունին շարունակեց կրթությունը· նրան 2 տարի էր մնացել մինչ նախնական կրթության վկայական ստանալը:

Երիտասարդ տարիներին Մարուգեն եղել է անկախության համար պայքարող «Մաու-Մաու» խմբավորման անդամ, և դպրոցում սովորելու հնարավորություն չի ունեցել:

5 երեխա և 30 թոռ ունեցող  Մարուգեն ասում էր, որ ուզում է տառերը սովորել Աստվածաշունչ կարդալու համար, նաև ուզում էր սերտել մաթեմատիկան, քանի որ կասկածում էր, որ իրեն կենսաթոշակ նախատեսվածից քիչ են վճարում:

2004-ին` պետության կողմից նախնական դպրոցական կրթությունն անվճար դարձնելուց 1 տարի անց, նա ընդունվեց Էլդորետ քաղաքի դպրոց:

Դպրոց ընդունվելուց որոշ ժամանակ անց օրինակելի վարքի համար նա դարձավ դպրոցի ավագ:

Նրա թոռների պնդմամբ` Մարուգեն ուզում էր դպրոցն ավարտելուց հետո անասնաբուժություն սովորել:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply