Հայաստանի ներկայացուցիչները կխաղան աշխարհի թիմային առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 14, 2011 13:34

Հայաստանի հավաքականը ` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան (մարզիչ` Արշակ Պետրոսյան) կազմով  կմասնակցի  հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Մրցաշարում ուժերը չափելու հրավեր են ստացել  աշխարհի տասը լավագույն հավաքականները: Մեր երկրի ներկայացուցիչներից բացի հանդես կգան նաև Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի շախմատիստները:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply