Գերմանացիները հրեաներին վերադարձրել են նացիստների գողացած գրքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 13:43

Բեռլինի պետական գրադարանը  քաղաքի հրեական համայնքին է վերադարձրել 13 գիրք, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գողացել էին նացիստները: Գրադարանի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ դեռևս պետք է բացահայտեն ևս 200  000 գրքի ծագումը, որոնք պահվում են հիմնարկում: Վերջին 10 տարում հետազոտվել է   բեռլինյան գրադարանում հայտնված մոտ 25 հազար գիրք, ինչի արդյունքում պարզվեց, որ մոտ 5 հազար կտոր գիրք ամենայն հավանականությամբ գողացված են սինագոգից, հրեաների տներից, գրասենյակներից, ուսումնական հաստատություններից ու մշակութային կենտրոններից: Ներկա դրությամբ քաղաքի հրեական համայնքին վերադարձվել է մոտ 100 կտոր գիրք: Իսկ բոլոր գրքերը տերերին վերադարձնելու գործընթացը 10 տարի կտևի: Գերմանիայի մշակույթի նախարար Բերնդ Նոյմանը հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի նացիստների զավթած մշակութային արժեքների վերադարձն իրական տերերին: Ամեն տարի ԳԴՀ մշակույթի նախարարությունը և մշակութային ֆոնդերը 1,2 մլն եվրո են զոհաբերում  մշակութային արժեքների պատկանելությունը վերականգնելու աշխատանքներին:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply