Ուկրաինացիներն օղու գովազդում «ներգրավել են» Ստալինին ու Հիտլերին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 14, 2011 13:21
Ուկրաինայում չեխական օղու ապրանքանիշի համար գործակալությունը մշակել է գովազդ, որտեղ օգտագործվել են Ադոլֆ Հիտլերի ու Իոսիֆ Ստալինի պատկերները: Չեխիայում ապրիլի վերջերին պաստառներ կփակցվեն, որոնցում խորհրդային բռնապետն աստիճանաբար վերածվում է Սանտա Կլաուսի, իսկ նրա գործընկեր Հիտլերը` ճագարի: Գովազդի նպատակն է` ցույց տալ, որ ջանք թափելու դեպքում էլ ամենաճղճիմ ու տհաճ բանից կարելի է դրական էմոցիաներ ստանալ, ինչպիսին ասենք ճագարն է: Ամեն անգամ, նացիստական առաջնորդի պատկերի հետ ձախերի կողմից ու հրեական կազմակերպություններում բողոքներ են հնչում, սակայն դրանք ևս գովազդվող ապրանքի հանդեպ մեծացնում են ուշադրությունը: Ստալինն ի տարբերություն Հիտլերի, այնքան էլ մասսայականություն չի «վայելում», սակայն նրա պատկերը ևս օգտագործվում է գովազդելու նպատակով, օրինակ` Ուկրաինայում Ստալինի պատկերն օգտագործվում էր շաուրմայի գովազդման համար, իսկ Սինգապուրում` սոցիալական ցանցում շագանակագեղձի քաղցկեղի դեմ գովազդում:






Facebook
Tweet This
Email This Post
