ՀՅԴ-ն դեմ քվեարկեց 4 պատճառով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2011 13:29

Այսօր` ԱԺ հերթական քառօրյայի վերջին օրը, 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հանարային ծառայությունների մասին օրենքի» նախագիծը` 66 կողմ, 12 դեմ, 2 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ:

Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայությունների մասին օրենքի» նախագծին ՀՅԴ-ն դեմ քվեարկեց:

Ինչպես հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ն դեմ է քվերակել 4 հիմնական պատճառով.

1.օրինագիծն ուղղված չէ Սահմանադրության 30.2 կետի ամբողջական իրացմանը,

2. չնայած կառավարության հայտարարությանը, հանրային ծառայության միասնական ռազմավարությունն օրենքում  չկա,

3. նախագծով, ըստ էության ստեղծվում է հակակոռուպցիոն մարմին (ՀՅԴ-ն պահանջում է, որ այդ մարմնում ներկայացված լինի ընդդիմությունը)

4. նախագծում իրավական բազմաթիվ հակասություններ  կան:

3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծն ու դրան կից օրենքների նախագծերի փաթեթը` ձայների 64 կողմ, 5 դեմ  հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծով միմյանցից տարանջատվել են քաղաքական բնույթի հավաքները այլ՝ օրինակ մշակութային միջոցառումներից:

Օրինագծով կատարվել է նորամուծություն, ըստ որի՝ հավաքի իրազեկման մեջ նշված պայմաններից կարող են նաև շեղումներ լինել, և իրազեկում ներկայացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել միջոցառման անցկացման վայրի, ժամի և այլ կետերի շուրջ:

2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը` ձայների 76 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր նոյեմբերի 10-ը սահմանել ՏԻՄ օր:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply