Կոնեկտիկուտի անօթևանները թերթ են հրատարակել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2011 12:57

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում լույս է տեսել Elm City Echo թերթի առաջին համարը, որն անօթևանների թերթ է` անօթևանների մասին:  Այս թերթում «բոմժերի» կյանքի պատմությունն  է, պայքարն ու  հաջողությունները: Դեմիան անունով ամերիկուհու խոսքերով, ում պատմությունը զետեղվել է թերթի առաջին համարում,  թերթի նպատակն է  ուշադրություն հրավիրել իրենց վրա, ցույց տալ, որ իրենք էլ  մարդ են, ում պատմությունն արժե,  որ Նյու Հեյվնում  իմանա  յուրաքանչյուրը: Elm City Echo-ն լույս է տեսնում համալսարանի ուսանողության մասնակցությամբ, ովքեր գրի են առնում անօթևանների պատմությունները: Թերթը վաճառելու են  անօթևան հեղինակները` մեկ դոլարով, որից  75  ցենտը  իրենցն է, իսկ մնացածը` տպագրական ծախսերի բաժինը : Անօթևաններին մեկ պատմության դիմաց խոստացել են վճարել 10 դոլար:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply