«Bing» նոր որոնողական համակարգը կդառնա «Google»-ի մրցակիցը
Օրվա լուր | ankakh | June 3, 2009 14:59
«Microsoft» համակարգչային ընկերությունն այսօր Ինտերնետային տարածք է ներխուժել նոր, գլոբալ որոնողական համակարգով, որը կոչվում է «Bing»: Այն ստեղծված Է «Փաուերսետ» (Powerset) հայտնի ընկերության տեխնոլոգիայի հիման վրա, որը «Microsoft»-ն անցյալ տարի ձեռք Է բերել 100 միլիոն դոլարով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մշակողները հայտարարել են, որ «Bing»-ը նոր սերնդի որոնողական համակարգ Է, որ թույլ Է տալիս արագացնել եւ կանոնավորել տեղեկատվության ընտրությունը:
«Bing»-ը «Microsoft»-ի թվով արդեն չորրորդ փորձն Է` հաստատվելու Ինտերնետի որոնողական համակարգերի տարածքում: Նախորդ երեք փորձերն անհաջող են եղել. այսօրվա դրությամբ «Microsoft»-ն ԱՄՆ-ում վերահսկում Է այդ շուկայի միայն 8 տոկոսը`«Google»-ի 64,2 տոկոսի համեմատությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
