Հորդանանում բացվել է հնությունների` աշխարհում ամենամեծ ինտերնետ-քարտարանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 12:30

Հորդանանում սկսել է  աշխատել  աշխարհում ամենամեծ MEGA-Jordan հնությունների ինտերնետ-քարտարանը, որի մշակումը ավելի քան 4 տարի է տևել: Այն ստեղծվել է Հորդանանի, Գետտի լոսանջելեսյան ինստիտուտի և Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի ուժերով: Այս նախագծի արժեքը կազմել է 1 մլն դոլար:  Քարտարանի հիմքում Google Maps-ի նման երկրատեղեկատվական համակարգն է, որում Հորդանանի գրեթե բոլոր հուշարձանների մասին տեղեկություններ  կան: Հորդանանի հնությունների վարչությունից կարող են քարտարանում  փոփոխություններ մտցնել ու թարմացումներ կատարել: Հնէաբաններն ու պատմաբանները վաղուց են օգտվում երկրատեղեկատվական համակարգից: Past Horizons տիրույթի տվյալներով, այս քարտարանում տեղ են գտել 10750 հուշարձան ու տեսարժան վայրեր, այդ թվում է քարակերտ քաղաք Պետրոսը: Associated Press նշում է, որ MEGA-Jordan-ը կօգնի գիտնականներին ու իշխանություններին պահպանել հնագույն հուշարձաններն ուրբանիզացիայից ու թալանչիներից:  Այսպես օրինակ`  պեղումներ կատարող  հնէաբանները կարող են տեղեկացնել գողությունների, ինչպես նաև  զգուշացնել տուրիստների հոսքի մասին:

Դիտվել է 1643 անգամ:
Print Friendly

Leave a Reply