Սպանություն` Գավառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2011 13:37

Երեկ  ժամը 11.45-ին, 37-ամյա Էդուարդ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, այցելելով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տներից մեկը, որտեղ բնակվում է հորաքույրը, մուտքի մոտ տեսել է հորաքրոջը` 59-ամյա Արշալույս Սարգսյանին`   մահացած վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ գլխի մասում հայտնաբերվել են բութ գործիքից ստացած վնասվածքների հետքեր:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ  դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 3681 անգամ:
Print Friendly

Leave a Reply