Մեքսիկայի բանտերից մեկում 19 մարդ է զոհվել վեճի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 15, 2009 13:58

mexico19 մարդ է զոհվել և 20-ը վիրավորվել Մեքսիկայի բանտերից մեկում տեղի ունեցած վեճի պատճառով· այս մասին հաղորդում է «BBC»-ն:

Մեքսիկայի Դուրանգո նահանգի իշխանությունները հայտարարել են, որ երկու մրցակից խմբավորումների միջև վեճ է առաջացել, որը վերաճել է կռվի· օգտագործվել է նաև հրազեն:

Այժմ բանտի ղեկավարությունը փորձում է ճշտել, թե ինչպես են բանտարկյալները կարողացել զենք ձեռք բերել:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply