Քեթրին Զետա Ջոնսը հոգեբուժարանում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 14, 2011 11:46

Դերասանուհին  լարված տարվա ընթացքում շատ ապրումներ է ունեցել ու որոշել է հոգեբույժի օգնությանը դիմել. դերասանուհու ներկայացուցիչներն այսպես են բացատրում նրա` հոգեբուժարանում գտնվելու փաստը:

2010-ին նրա ամուսինը` Մայքլ Դուգլասը, պայքարում էր  կոկորդի քաղցկեղի դեմ ու կինն ամեն կերպ աջակցում էր  ամուսնուն: Դուգլասը հայտարարել է, որ հաղթանակել է հիվանդության դեմ պայքարում, սակայն նրա կինը` 41-ամյա Քեթրինը, բժիշկների դասակարգմամբ`  երկրորդ կարգի երկբևեռ խախտում ունի: Սա  մանիակալ-դեպրեսիվ փսիխոզի թեթև տեսակն է. սա ևս դեպրեսիա է, որն ուղեկցվում է  մոլություններով: Այն ենթադրում է   հոգեթերապևտիկ միջոցով դեղորայքային բուժում:

Դիտվել է 1694 անգամ:
Print Friendly

Leave a Reply