Քրեական անցուդարձն անցած 7 օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2011 10:42

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի  2  դեպք,  1-ը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 75 դեպքից բացահայտվել է 67-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խարդախության 31 դեպքից՝ 30-ը, իսկ  արձանագրված խուլիգանության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 35 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8,    խարդախության` 1   և գողության 8  դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար.  69 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply