Էրդողանի աղջկան գլխաշորի պատճառով ԱՄՆ-ի վիզա չեն տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 10:40

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Ֆրանսիա այցի ընթացքում քննադատել է Անկարայում ԱՄՆ դեսպանատանը` իր աղջկան վիզա չտրամադրելու համար:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ`  Էրդողանը նշել է, թե իր աղջիկը դիմել է ԱՄՆ դեսպանատուն վիզա ստանալու համար, սակայն նրան չեն ցանկացել վիզա տրամադրել եւ պատճառաբանել են, թե լուսանկարը համապատասխան չէ:  «Խնդիրը լուծվեց իմ եւ մյուս թուրք պաշտոնյաների միջամտությունից հետո: Երբ վարչապետի աղջկան են այդպես վերաբերվում, իսկ հասարակ քաղաքացիներին ի՞նչ օրն են դնում»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետի այս մեղադրանքին ժամեր անց պատասխանել է Անկարայում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ վիզա պահանջողներին չեն ստիպում գլխաշոր չկրել, սակայն լուսանկարի կանոնների մեջ մտնում այն, որ դիմողի դեմքը ամբողջությամբ բաց լինի:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply