14 456 գազի անվտանգության սարք` մարտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2011 10:37

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ` գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 533 հազար 211 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության լրատվական ծառայությունից, դրանցից 14 հազար 456-ը տեղադրվել են միայն մարտին: Ներդրումային ծրագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ»-ը ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով հանրապետության բազմաբնակարան շենքերում 2008 թվականին սկսել է ազդանշանային սարքերի տեղադրման գործընթացը, որը կավարտվի ընթացիկ տարում:

Հիշեցնենք, որ հանրապետության ներտնային գազասպառման համակարգում անվտանգության գազազգայուն սարքավորումների տեղադրման շնորհիվ նվազեցվում է բնակելի շենքերում եւ գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply