Գողության դեմ պայքարելու համար ոչխարներին ներկեց նարնջարագույն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 10:40

Անգլիական  Դեվոն կոմսության ֆերմերներից մեկն իր ոչխարներին ներկել է  նարնջագույն: Ինչպես  48-ամյա Ջոն Խերդն է բացատրել, իր որոշման նպատակը  պոտենցիալ ոչխարագողի ուշադրությունը շեղելն  էր: Իր կարծիքով,  նարնջագույն ոչխարները բավականին տարօրինակ տեսք ունեն, ինչը, ամենայն հավանականությամբ, կվախեցնի գողերին: Ֆերմերն ասում է, որ այն օրից, ինչ իր ոչխարներին ներկել է,ոչ մեկը չի հանդգնել մոտենալ հոտին: Նա հավելել է  նաև, որ ներկը ոչ մի կերպ  սևամռութ ոչխարների  առողջությանը չի սպառնում, քանի որ օգտագործում է ոչ թունավոր ներկեր:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply