People-ը կազմել է մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 14, 2011 10:25Ամերիկյան People-ը կազմել է ամենամյա` մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակը: Առաջին տեղում է Ջենիֆեր Լոպեսը: 41-ամյա երգչուհու նկարը հայտնվել է ամսագրի այդ հատուկ համարի շապիկին: Լոպեսը հայտնել է, որ ինքը զգացված է People-ի ընտրությամբ, ընդգծելով, որ արտաքինի մասին հոգածությունն իր ամենաբարդ խնդիրներից մեկն է: Առաջներում Լոպեսը պարբերաբար հայտնվել է նույն անվանակարգոմ, սակայն միայն 2011-ին է, որ հայտնվել է ցուցակի առաջին տեղում: 2010-ին հրատարակությունն ամենագեղեցիկ կին էր ճանաչել դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին:
Ցուցակում պատվավոր տեղերում են նաև Ռիս Ուիզերսպունը, Ջեսիկա Սիմփսոնը,Մենդի Մուրը, Զակ Էֆրոնը, Քեթի Հոլմսը,Սանդրա Բալլոքը, Ռայան Ռեյնոլդսը և այլք:







Facebook
Tweet This
Email This Post
