Tepco-ն հայտնել է «Ֆուկուսիմա-1»-ի 4-րդ ռեակտորի կաղապարի քանդման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 14, 2011 9:06

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ- ի 4-րդ ռեակտորում  կաղապարներից մի քանիսը  քանդվել են: Այդ ռեակտորում  ավազանից վերցված ջրի փորձաքննությամբ պարզել են, որ  բարձր է ռադիոակտիվ յոդի մակարդակը 131 (220բեքքերել` մեկ խմ սմ-ում), ցեզիում-134 (88 բեքերել խմ սմ-ում) և ցեզիում-137 (93 բեքերել 1խմ սմ-ում): Այս տվյալները նշանակում են, որ վառելիքային կաղապարների մի մասը վնասվել է:Միջուկային անվտանգության գործակալությունը հաստատում է, որ ռադիոակտիվ նյութերը թույլատրելիի նորմը գերազանցում են 100 հազար անգամ, սակայն նշել է նաև, որ տվյալները կարող են աղավաղված լինել  ավազանի մեջ անձրևաջուր լցվելու կամ էլ  ռադիոակտիվ բաղադրությամբ տարրեր  ու բեկորներ հայտնվելու հետևանքով:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply