Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է ԻԻՀ Իսլամական կողմնորոշման եւ մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2011 20:05

Ապրիլի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը մշակութային մի շարք հարցերի քննարկման նպատակով հանդիպեց ԻԻՀ Իսլամական կողմնորոշման եւ մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնիի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ առաջիկա մի շարք մշակութային միջոցառումներին, մասնավորապես 2012 թվականին ընդառաջ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն նվիրված համատեղ միջոցառումների շարքում Թեհրանի գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին Հայաստանի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաեւ այս տարի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Թեհրանում ՀՀ մշակույթի օրերի անկացմանը եւ դրանց շրջանակներում երկկողմ մշակութային համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:
Իր հերթին պրն Հոսեյնին նշեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ հարաբերությունները մեծ հնարավորություններ են ընձեռել երկու երկրների ժողովուրդների մշակութային առնչություների խորացման համար, որոնց ձեւավորումն ունի հազարամյակների պատմություն` կարեւորելով այս տարի հոկտեմբերին Երեւանում ԻԻՀ մշակույթի օրերի անցկացումը:
Վերջինս շեշտեց, որ ԻԻՀ մշակույթի եւ Իսլամական կողմնորոշման նախարարությունը տարիների ընթացքում թե՛ Երեւանում ԻԻՀ դեսպանության համապատասխան կենտրոնի եւ թե՛ Թեհրանում ՀՀ դեսպանության հնարավորությունների օգտագործմամբ կարողացել է բավականին լուրջ աշխատանք ծավալել մշակութային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու համար:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply