Վարչապետը հանդիպել է միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2011 18:27

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի անդամներին` ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2010թ. հունիսի 17-ի նիստում հավանություն էր տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի վերանվանված «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին:
Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Յուրի Հովհաննիսյանին խորհրդի ձևավորման հարցում գործուն մասնակցության համար և բարձր գնահատել անվանի ակադեմիկոսի կողմից ՀՀ-ում գիտական ներուժի հետազոտության նախաձեռնումը գիտության զարգացման առաջնահերթությունների սահմանման համատեքստում: Արդյունքում, ըստ Տիգրան Սարգսյանի, կարևորագույն որոշումներ կայացվեցին Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության և նոր արագացուցիչների ձեռքբերման վերաբերյալ:
Ակադեմիկոս Հովհաննիսյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել խորհրդակցական մարմնին անդամակցող միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին, ովքեր խոսել են Ազգային գիտական լաբորատորիայի հեռանկարային զարգացման և գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման իրենց մոտեցումների մասին:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեության ուղղություններին առնչվող հարցեր: Այդ համատեքստում առանցքային է համարվել միջուկային բժշկության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Վարչապետ Սարգսյանը կարևորել է լաբորատորիայի գործունեության հստակ մեթոդաբանության սահմանումը և անհրաժեշտ համարել ՀՀ գիտության պետական կոմիտեի ու միջազգային փորձագիտական խորհրդակցական մարմնի համագործակցությունը:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply