Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալները կավելանան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2011 18:03

Առաջիկայում նախատեսվում է ավելացնել Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, այդ կապակցությամբ իրանական կողմի հետ ներկայում բանակացություններ են ընթանում. արդյունքերի մասին առաջիկայում կհայտարարվի:

Հիշեցնենք` օրերս Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Ջավադ Օջին տեղեկացրել էր, որ Հայաստանի հետ ընթացող բանակցությունների արդյունքում` Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալները կարող է հասնել տարեկան 2,3 մլրդ խմ-ի:

Երկու երկրները «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով համաձայնագիր են կնքել, որի համաձայն` 2010թ-ից Իրանը համաձայնել է Հայաստան արտահանել տարեկան 1 մլրդ խմ գազ: Ներկայում Հայաստան է ներմուծվում օրական մոտ 1 միլիոն խմ գազ` Թավրիզից Հայաստանի սահման հասնող 113 կմ երկարությամբ 30 դյույմ խողովակաշարի միջոցով: Գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիրը երկու երկրները կնքել են 20 տարով:

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply