Չինաստանը կընդլայնի ատոմային էլեկտրակայանների օգտագործումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 3, 2009 14:56Չինաստանը մտադիր է մինչեւ 2020 թվականը էլեկտրաէներգետիկայում ատոմային էլեկտրակայանների օգտագործման բաժինը պլանավորված 4 տոկոսի փոխարեն հասցնել 5-ի:
2007 թ.-ին հրապարակված միջուկային էներգետիկայի զարգացման միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանի համաձայն` մինչեւ 2020 թվականը երկրում էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կհասնի 1 մլրդ կիլովատի, իսկ ատոմակայանների բաժինը` 4 տոկոսի, սակայն ՉԺՀ-ի էներգետիկայի գործերի պետական վարչության կարծիքով` փաստաթուղթը հետ է մնացել առկա իրադրությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայում Չինաստանում էլեկտրակայանների ընդհանուր հզորությունն արդեն գերազանցել է 800 մլն կիլովատի նշագիծը եւ 2020 թվականին այդ թիվը կմեծանա մինչեւ 1,4-1,5 մլրդ կիլովատ:
Վերջին տարիներին Չինաստանում նկատելիորեն մեծացել է ատոմակայանների նախագծման եւ դրանց համար սարքավորումներ արտադրելու կարողությունը, ինչպես նաեւ այդ բնագավառում մասնագետներ պատրաստելու հնարավորությունը:






Facebook
Tweet This
Email This Post
