Ձկնաբուծության ոլորտում ակնկալվում է լուրջ առաջընթաց

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2011 16:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնքում գործող «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, տեղեկացել է ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման հանձնարարականի իրականացման ընթացքի մասին:
Վարչապետին ներկայացվել են ձեռնարկության արտադրական հնարավորությունները ու զարգացման հեռանկարային ծրագրերը:
Շրջայցից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության ղեկավարը նշել է, որ ձկնաբուծության ոլորտում 2011թ. արտահանման կարողությունները առնվազն երկու անգամ ավելանալու են: Վարչապետը նշել է, որ անցյալ տարի Հայաստանից 400 տոննա ձկնամթերք է արտահանվել, իսկ այս տարի նախատեսվում է ամենաքիչը 800 տոննա ձուկ արտահանել: «Այսօր, երբ ծանոթանում ենք ձկնաբուծական ընկերությունների ցուցանիշներին ու ծրագրերին, հնարավոր է` այդ ծավալներն ավելի մեծ լինեն»: Անդրադառնալով ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափերի տեղադրման խնդրին ու մտահոգություններին` վարչապետը նշեց, որ տնտեսություններում ժամանակակից ջրաչափերի տեղադրման աշխատանքներն
իրականացվում են. «Արդյունքում, և մենք հանգիստ կլինենք, և իրենք, որ օգտագործված ջրի հաշվառումը պատշաճ մակարդակով է իրականացվում:
Նման բարդ տնտեսություն ունենալով` այդ ջրաչափերի տեղադրումը պարզապես անհրաժեշտություն է»:
Դիտվել է 2000 անգամ:
Print Friendly

Leave a Reply