Սփյուռքի նախարարը մեկնաբանում է, թե ինչո՞ւ է ընդունել սուտ ֆիզիկոսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 14:44

Հրանուշ Հակոբյանը «Youtube»–ում հայտնված տեսահոլովակում, որն արվել է բլոգերների հետ հանդիպման ժամանակ, պատմում է, թե ինչպես է ստացվել, որ ինքն ընդունել է «վունդերկինդ ֆիզիկոս» ներկայացած Արթուր Պողոսյանին։

Նշենք, որ խոսքը Ռուսաստանում ապրող հայազգի երիտասարդի մասին է, որին Հայաստանում ընդունել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այս երիտասարդը ներկայացել էր որպես ֆիզիկայի բնագավառում մեծ հաջողությունների հասած, Նյուտոնին «սխալ հանած» «հրաշամանուկ», սակայն հետո պարզվել էր, որ խաբեբա է։

Հրանուշ Հակոբյանն ասում է, թե իրեն զանգահարել է նախկին  պատգամավոր, իր գործընկեր Վազգեն Պողոսյանը և խնդրել իր եղբորորդու հետ հանդիպում։

–Նա իմ կոլեգան է եղել պառլամենտում, և նախկին պաշտոնյաներից ով ինձ դիմում է (ես այդպիսին եմ), ես  օգնում եմ։ Եվ այսպես` Վազգեն Պողոսյանը զանգում-ասում է, որ իմ եղբոր տղան վունդերկինդ է, ավարտել է Լոմոնոսովի  համալսարանը, չե՞ս ընդունի։ Դրանից հետո մարզպետն ասաց, որ  հրաշամանուկ է, էս է, էն է, ես էլ ասացի՝ խնդիր չկա, կընդունեմ, Վազգե՛ն ջան։ Իմ տեղակալը՝ Ստյոպա Պետրոսյանը, որը ֆիզիկոս է,  մի երկու բառ միջանցքում խոսելուց հետո հասկացնով, որ ինչ–որ  բան էն չէ ու սկսեց հարձակվել այս տղայի վրա։ Ես էլ ստիպված անցա պաշտպանություն այդ տղային. դե, ի վերջո ընդունել էինք,–ասել է Հրանուշ Հակոբյանը։

7or.am

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply