Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Մայր Աթոռի շնորհավորական հաղորդագրությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 14:07

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Վեհափառ Տեր,

Վերջին տարիներին, եկեղեցական կարևոր տոների առթիվ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը բջջային հեռախոսներին ուղարկում է տոնական խորհրդով հաղորդագրություններ: Ողջունելով Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, Ձերդ Սրբության ուշադրությանն ենք հանձնում այն իրողությունը, որ նոր սերնդի հեռախոսները, որոնցից օգտվում են տասնյակ հազարավոր հայորդիներ, հնարավորություն են ընձեռում կարդալ նաև հայատառ հաղորդագրություններ: Ուստի՝ խոնարհաբար դիմում ենք Ձերդ Սրբությանը, որ այսուհետ Մայր Աթոռի հաղորդագրությունները, լատինատառին զուգահեռ, լինեն նաև մեսրոպատառ:

Որդիական սիրով`
Լեզվի ժողովրդական տեսչության մի խումբ զորակիցներ

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply