Օգոստոսի 14-16-ը Ծաղկաձորում տեղի կունենա Հայկակական Կարմիր խաչի առաջին օգնության 10-րդ մրցությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2009 18:16

Այս տարի Հայկական Կամիր խաչ ընկերության առաջին օգնության կամավորական խմբերի 10-րդ ազգային առաջնությունն է. բաց հոբելյանական առաջնությունը նվիրված է Ժնևի կոնվենցիաների 60-ամյակին, մասնակցելու են առաջին օգնության 10 խմբեր Հայաստանի 6 մարզերից, մեկական թիմեր Լեռնային Ղարաբաղից, Գերմանիայից և Շվեյցարիայից:

Այսօր Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ մրցումների պաշտոնական բացումը: Առաջին օգնության 10-րդ մրցությունը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ծաղկաձորում:

«Կամավորներին սովորեցնում ենք կյանք փրկել, հետո էլ կամավորական խմբեր կազմել, իրականին մոտ պայմաններում փորձում ենք ստուգել մեր ուժերը, թե ինչքանով ենք պատրաստ մարդկանց օգնել. պետք չէ մոռանալ, որ ինչքան հեռանում ենք նախկին երկրաշարժից, այնքան մոտենում ենք գալիք երկրաշարժին»,-ասում է Հայկական Կամիր խաչ ընկերության առաջին օգնության բաժնի վարիչ Մովսես Պողոսյանը:

Կազմակերպության կարևոր առաքելություններից է մարդկանց առաջին օգնության տեսական գիտելիքների, գործնական հմտությունների և փորձի տրամադրումը, նաև աջակցությունը հեռավոր համայնքներին, որտեղ և ձևավորվում են համայնքային կամավորական խմբեր:

«Կարեկցել և օգնել մարդկանց աղետների, դժբախտ պատահարների ժամանակ. դա մեր հիմնական առաքելությունն է, մենք ուժեղ թիմ ենք, պատրաստ` դիմագրավելու ցանկացած փորձության. դա վկայում են մեր հաղթանակները, 2004թ. մենք դարձանք Եվրոպայի չեմպիոն»,-ասում է Պողոսյանը:

Մրցույթը ևս մեկ անգամ կօգնի առաջին օգնության հայաստանյան կամավորներին ճանաչել իրենց հնարավորությունները և սեփական աշխատասիրությամբ առաջ շարժվել:

«Մենք ապահովվագրված չեն աղետներից և դժբախտ պատահարներից, ուստի անհրաժեշտ է սթափ լինել ու պատրաստ»,-ավելացնում է Պողոսյանը:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply