Դավիթ Պետրոսյանը` առաջատարների խմբում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 13, 2011 13:37
Դուբայում ընթացող «Շեյխի գավաթ» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, վարպետ Դավիթ Պետրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա ևս 4 շախմատիստների հետ միասին բաժանում է 1-5-րդ տեղերը: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 2,5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը` 2-ական միավոր:
Դիտվել է 930 անգամ:





Facebook
Tweet This