ՀՅԴ-ն կապացուցի, որ «փող կա»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | April 13, 2011 13:26
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստում քվերակության դրված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 15 օրով հետաձգվեց:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ օրինագծի ընդունումն այս պահին ՀՀԿ-ն իրատեսական չի համարում, ուստի իրենք քվերակությանը չեն մասնակցելու:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ևս տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի քվերակությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի առաջարկով օրինագծի քվեարկությունը հետաձգվեց. «Ես այնպես հասկացա, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն սկզբունքային առումով դեմ չեն մեր օրինագծին, ժամանակի խնդիրն է միայն դիտարկվում,-ասաց Հովհաննիսյանը,-եթե այդպես է՝ այն ինչ ասում էին նախարարները երեկ, որ այս պահին փող չկա, եկեք հետաձգենք օրենքի քվեարկությունը, և մենք այդ ընթացքում կապացուցենք, որ փող կա»:
Նշենք, որ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել էր ՀՅԴ կողմից և համարվել արտահերթ:






Facebook
Tweet This
Email This Post
