Եղանակը Հայաստանում ապրիլի 14-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 13:18

՛՛ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ից հաղորդում են, որ ապրիլի 13-ի գիշերն ամենուրեք դիտվել են տեղումներ և ամպրոպ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Լոռիում, Տավուշում և լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սմ բարձրությամբ, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազել է մինչև +1…+3  C:

Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչև -2  C, հողի մակերևույթին մինչև -2…-3  C:
Գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է 00 C, 04:00-ին` -1  C, 05:00-07:00 –ին` -2  C, քամին հյուսիս արևմտյան 1-3 մ/վրկ:
Ցրտահարության տևողությունը կկազմի 3 ժամ:
Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 03:00-ից:

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply