Հայտնվել են ձնաբքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 13:12

Ապրիլի 13-ին՝ ժամը 02.04-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում` ՛՛Սատանի կամուրջ՛՛ կոչվող ոլորաններում,մեքենաներ են հայտնվել ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Տեղում պարզվել է, որ ճանապարհը դժվար անցանելի է, մարդատար ավտոմեքենաներ չկան, ճամփեզրին կայանված են մոտ 10 բեռնատար ավտոմեքենա, որոնք երթևեկությունը կշարունակեն առավոտյան
Նույն օրը՝ժամը 04.57-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում մեքենաներ են հայտնվել ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 3 ավտոմեքենա (3 վարորդ, 4 ուղևոր):

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply