ՀՐԴԵՀՆԵՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2011 13:06
Ապրիլի 12-ին՝ժամը 14.31-ին, ահազանգ է ստացվել, որ ՛՛ Արզնի ՀԷԿ՛՛-ի տարածքում այրվում է տրանսֆորմատոր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով (ինքնաշխատ հակահրդեհային համակարգ):
Այրվել են թիվ 2 էլ.ենթակայանի 2-րդ տրանսֆորմատորի մալուխները:
…
Նույն օրը՝ժամը 18.15-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 37 շենքի հարակից կաթսայատանը:
Դեպքի վայր են մեկնել երկու մար¬տա¬կան հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.31-ին, մարվել`18.42-ին:
Չգործող կաթսայատանն այրվել է գետնին թափված մազութ` 40 քմ մակերեսով:
…
Նույն օրը՝ժամը 18.16-ին , ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.15-ին, մարվել`19.45-ին:
Այրվել է Ս.Զաքարյանին պատկանող անասնագոմի առաստաղը` 50 քմ մակերեսով և ներսում պահեստավոր¬ված 50 հակ անասնակերը:
…
Ապրիլի 13-ին՝ժամը 01.14-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի թիվ 56 տան հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.34-ին, մարվել`01.38-ին:
Սյան վրա տեղադրված էլ.վահանակում արվել է 12 էլ.հաշվիչ:






Facebook
Tweet This
Email This Post
