Հոսնի Մուբարաքին կալանավորել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2011 13:27

Եգիպտոսի իշխանությունները երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքի տակ են վերցրել: Նախնական տվյալների համաձայն, կալանքը 15 օր կտևի:

Մուբարաքը հարցաքննության էր կանչվել ընդդիմադիրների նկատմամբ դաժան գործողություններ ծավալելու և կոռուպցիոն հանցանքի համար: Երկրի նախկին առաջնորդի հարցաքննությունը սկսվել է երեքշաբթի: Սկզբում քննիչները պահանջել էին, որ նա Կահիրե ներկայանար, սակայն, պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը, հրաժարվեց: Հարցաքննության սկզբում նախկին նախագահը հացադուլ հայտարարեց, հետո պարզ դարձավ, որ նրա սիրտը վատացել է, ինչի հետևանքով հոսպիտալացվել էր տեղական հիվանդանոցում: Մուբարաքին հիվանդանոց էին տեղափոխել ոստիկանության ուղեկցությամբ: Դրանից հետո, նրա հարցաքննությունը վերսկսվեց:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply