Հայաստանում կա 5271 բանտարկյալ, որից 100-ը ցմահ բանտարկվածներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 12:28

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, պահվում են 100 ցմահ դատապարտյալներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:

Նույն ժամանակահատվածի դրությամբ, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում են 5271 անձ, որոնցից 1364-ը` կալանավոր:

Դատապարտյալ կանանց թիվը 144-ն է, իսկ անչափահասներինը` 20:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply