ԼՂՀ նախագահ. Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել հակամարտության կարգավորմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2011 12:19

ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը կողմերի միջեւ: Դա եւ շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, եւ տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, եւ մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է Սահակյանը դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը ներկա են եղել  ԼՂՀ  արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply