Երեք սպաներ պետական պարգևներ են ստացել

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2011 11:15

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

Մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է.

Ռուբիկ Առաքելի Սահակյանը Հայաստանի

Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ:

Մարտական հերթապահության ընթացքում առաջադրանքների հստակ եւ օրինակելի կատարման համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են.

Խաչիկ Սամվելի Վարդանյանը Հայաստանի

Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի 3-րդ մոտոհրաձգային վաշտի հրամանատար, կապիտան

Ռուբեն Վլադիմիրի Վարդանյանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply