Ձնաբուք` Մեղրու լեռնանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 11:00

Այսօր գիշերվանից Մեղրու լեռնանցքում ձնաբուքը վերսկսվել է: Մարզի ճանշին ձեռնարկությունից «Արմենպրես»-ի Կապանի թղթակցին տեղեկացրին,որ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է, մոլեգնող փոթորկի պատճառով տեսանելիությունը շատ թույլ է, ինչը դժվարացնում է անգամ ճանապարհը մաքրող տեխնիկայի աշխատանքը: Մայրուղու Սիսիան-Գորիս հատվածում եւս ձյան տեղումներ կան եւ մառախուղ է, սակայն այստեղ դեռեւս քամին թույլ է: Ճանապարհը մաքրվում է:

Դիտվել է 1724 անգամ:
Print Friendly

Leave a Reply