Քեյփթաունի բնակիչները ֆիլմի նկարահանումները ավազակային հաշվեհարդարի հետ են շփոթել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 13, 2011 10:38
«Կոնսպիրատիվ բնակարան» ֆիլմի նկարահանումները, որ անց էին կացվում Քեյփթաունում, քաղաքի բնակչության մեջ անհանգստություն է առաջացրել: Փոխհրաձգության տեսարաններից հետո տեղի ռադիոկայաններ էին զանգահարում ռադիոլսողները ու բողոքում, որ իրենց տների մոտակայքում կրկին հանցավոր խմբավորումները հարաբերություններ են պարզում: Ընդ որում, ֆիլմի պրոդյուսերն ասում է, որ աշխատանքը համաձայնեցվել էր տեղական իշխանությունների հետ: Մոտակայքի բնակչությունը նույնպես իրազեկված էր, որ նկարահանումների պատճառով աղմուկ կլինի: Ֆիլմը ստեղծողները տարակուսած էին. նրանք չէին սպասում, որ աղմուկը լսելի կլինի նաև կողքի թաղամասերում:






Facebook
Tweet This
Email This Post
