«Առավոտ». Երբ կաթողիկոսը ուզում է նստավայր սարքել՝ մայրաքաղաքում «պերերիվ անելու» համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2011 10:37

Հատված օրաթերթի խմբագրականից

….Երբ մեր պաշտոնյաներից մեկը զվարճանում է և իր հյուրերին զվարճացնում է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպես է առյուծը հոշոտում ավանակին, դա նույնպես իր անձնական գործն է՝ առյուծն էլ է իր փողով գնել, ավանակն էլ։ Երբ եպիսկոպոսը հպարտանում է նվեր ստացած զենքով, երբ կաթողիկոսը պետական մշակութային ալիք է փակում և «կպած» ուզում է Երևանում նստավայր սարքել՝ մայրաքաղաքում «պերերիվ անելու» համար, դա նույնպես, ի վերջո, իր անձնական գործն է՝ փող ունի, ազդեցություն ունի, կարողանում է իր բիզնեսի և իր օբյեկտների համար «կանաչ լույս» բացել։ Սակայն թույլ տվեք արձանագրել, որ այդ «անձնական» դրսևորումները խոսում են դրանց տերերի մտավոր մակարդակի, ճաշակի, հակումների և արժեքային համակարգի մասին։

Ճաշակին, իհարկե, ընկեր չկա։ Սակայն համոզված եմ, որ մեր օլիգարխների և պաշտոնյաների [նաև՝ եկեղեցական] այս անձնական դրսևորումները բացասական են ազդում մեր՝ հայաստանյան հասարակական մթնոլորտի վրա։ Ուզենք թե չուզենք՝ նրանց «հոգևոր ձգտումները» օրինակելի են դառնում սովորական մարդկանց, նաև երիտասարդների, երեխաների համար։ Եթե նրանք «կայֆ են ստանում» այս տեսակի բաներից, որեմն մե՞նք էլ պետք է ձգտենք նման հաճույքների։

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply