Չեխիայի նախագահը Չիլի այցելության ժամանակ թռցրել է արձանագրությունների գրիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2011 10:10

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը  իր չիլիացի կոլեգայի` Սեբաստիան Պիներայի հետ հանդիպման ժամանակ յուրացրել է  արձանագրությունների գրիչը: Դեպքը կատարվել է այն ժամանակ, երբ երկու երկրների առաջնորդները ելույթ են ունեցել լրագրողների առջև` բանակցությունների սեղանի շուրջ նստած: Մինչ Պիներան լատինաամերիկյան ու եվրոպական  պետությունների հարաբերությունների զարգացման վերաբերյալ  իր ճառն էր ասում, Վացլավ Կլաուսը բացում է գրչատուփը, զննում արձանագրությունների գրիչը, որոշ ժամանակ պահում ձեռքում, ապա զգուշությամբ ձեռքերն իջեցնում է սեղանի տակ և, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ գրպանում տեղադրելով, վերադառնում ելման դիրք: Կլաուսի արարքը չի վրիպել օբյեկտիվներից, ու այժմ  գրիչը թռցնելու տեսանյութը ցուցադրվում է Չեխիայում: Չեխ առաջնորդի ներկայացուցչի խոսքով` Կլաուսը ոչ մի պախարակելի արարք չի կատարել, քանի որ պաշտոնական այցելությունների ժամանակ տրամադրվող գրենական պիտույքները կարելի է վերցնել արձանագրություններից հետո:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply